20-րդ դարի Մերձբալթյան երկրների պատմությունը բավականին հետաքրքիր է: Երբ ուսումնասիրում ես Մերձբալթյան երկրների սովետական օկուպացիոն ժամանակաշրջանը, ապա հասկանում ես ներկայումս այդ երկրների հասարակությունների և քաղաքական էլիտաների բավականին սուր և տեղին հակառուսական կեցվածքը: 1940թ. ԽՍՀՄ-ը օկուպացրեց տարածաշրջանը: 1941թ. տարածաշրջանը ենթարկվեց գերմանական օկուպացիային: 1944թ. ԽՍՀՄ-ը կրկին օկուպացրեց տարածաշրջանը: ԽՍՀՄ օկուպացիայի ժամանակաշրջաններում 1941թ. և 1949թ. տարածաշրջանի ժողովուրդները լատվիացիները, լիտվացիները և էստոնացիները տասնյակ հազարներով աքսորվեցին դեպի Սիբիր: Բացի դա կրեմլը տարածաշրջանում վարում էր ռուսաֆիկացման քաղաքականություն: Աքսորված ժողովուրդների փոխարեն տարածաշրջան գնացքներով ռուսներ էին բերվում և բնակեցվում բռնադատվածների բնակեցման վայրերում: Ռուսաֆիկացման քաղաքականության արդյունքները տարածաշրջանի ժողովուրդների համար սարսափելի էին: Այսպես, օրինակ Լատվիայում աքսորների և ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով մինչև 1990թ. ապրում էր 850 հազար այլազգի և լատվիացիները իրենց երկրում կազմում էին, բնակչության ընդամենը 52%-ը: Էստոնիան աքսորների և ռուսաֆիկացման քաղաքականության հետևանքով կորցրել էր իր բնակչության մոտավորապես 25%-ը: Դրան գումարած այդ երկրներում սովետական իշխանությունը իրականացնում էր մշակութային տեռոր, և տեղական ժողովուրդների լեզուները ստորադասվում էին ռուսերենին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել