Լավ, էսքա՞ն պրիմիտիվ... Նույն մարդիկ, որ փրփուրը բերաններին պնդում էին, թե ԵԱՏՄ անդամակցելուց հետո Զաբուղում մաքսակետ է լինելու, էսօր պնդում են, թե Սեֆիլյանին վերցրել են, որ 5 շրջան հանձնեն...

Նախ, էդ շրջանները մի բուռ ֆիստաշկա հո՞ չի, որ վերցնես ու տաս, էդքան մի էժանացրեք ու մի էժանացեք։ Հետո, Սեֆիլյանն ու իր շրջապատն իրենցից ի՞նչ են ներկայացնում, որ իրանցից վախենան ու իրանցով պայմանավորեն ինչ - որ բան տալը կամ վերցնելը, 15 հոգանոց միտինգներն ու էսօր չէ` վաղը, վաղը չէ` էլօր հեղափոխությունների շարքը հո տեսե՞լ ենք...

Ու մի բան էլ. ԵԱՏՄ ժամանակ ներողություն չխնդրեցին, իսկ հիմա, երբ Սեֆիլյանն ամենայն հավանականությամբ ագռավի սրոկ կշալակի, իսկ 5 շրջաններն էլ չեն հանձնվի, էլի ջայլամի նման սասները կտրելու են ու պադոշ դեմքի արտահայտությունյամբ շառ անելու ուրիշ թեմաներ են ման գալու։ Չէ բայց լուրջ, էսքա՞ն պրիմիտիվ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել