Ով ինչ ուզում է՝ ասի, մեկ է՝ անհատական մակարդակում մենաշնորհ սիրող ու դրան ձգտող ազգ ենք... Որքան էլ հավաքական առումով դժգոհում, քննադատում, դատափետում ենք երևույթը, բայց հենց բանը հասնում է անձնական շահին, կտրուկ փոխվում ենք՝ հաճախ խնդիրներ ունենալով ինքնակառավարման հարցում և թույլ տալով, գուցե, շատ վճռորոշ վրիպումներ. ինչ խոսք, շատ օբյեկտիվ և գուցե գենետիկ իրողություն է, մարդկային երևույթ է, որից ապահովագրված չենք ոչ մեկս...
Ըմբռնող ու հանդուրժողական լինենք և մեղմ գտնվենք մենաշնորհ ունեցող և դա «ատամներով պահել»(այլ ոչ բնատուր և ողջունելի այլ հատկանիշներով, ստեղծագործական մտքով) ձգտող ազգակիցների նկատմամբ՝ անկախ ոլորտից...
Հնարավորության դեպքում, անխոս, նրանց տեղում կարող ենք լինել յուրաքանչյուրս...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել