Նավթի գնի անկումը համաշխարհային շուկայում իր բացասական հետևանքները թողել և թողնում է գրեթե բոլոր երկրների տնտեսությունների վրա: Տնտեսական ակտիվության անկումային հետևանքները հատկապես ակնառու են նավթի արդյունահանմամբ զբաղվող երկրներում: ՀՀ տնտեսության վրա նշվածի ներգործությունը եղավ անուղղակի ձևով՝ կրճատվեցին ՌԴ-ից եկող տրանսֆերտները:

Վերը նշված նավթային թոհուբոհը ավելի ակնառու ու նյութական ազդեցություն ունի մեր թշնամու՝ Ադրբեջանի, տնտեսական կյանքում: Վերջինիս հրապարակած տվյալները խոսում են այն մասին, որ արդեն տևական ժամանակ է Ադրբեջանում շարունակվում է տնտեսության անկումը, գնաճային ճնշումները, ներդրումների կրճատումը, ազգային արժույթի անկայունությունը, բյուջեի եկամուտների և ծախսերի կրճատումը, արտահանման և ներմուծման ծավալների կրճատումը, արտաքին պետական պարտքի աճը:

Մասնավորապես ՀՆԱ-ի անկումը հունվար-մայիս ժամանակահատվածի համար ադրբեջանական մանաթով արտահայտված կազմել է 4,2%: Ինչպես նաև 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն նվազել է 5,4%-ով:

Վերը նշված ցուցանիշներն անկում ապրած ոլորտների միայն մի մասն են և եթե փորձենք ընդհանուր գնահատականներ տալ, ապա կարող ենք փաստել, որ բնական վառելիքի արժեքի տատանումների շարունակականությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ նավթային կորպորացիա հիշեցնող մեր թշնամու տնտեսության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել