Մի քանի շաբաթ առաջ ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը մամուլի ասուլիս տվեց: Էն որ ավելի լավ էր ասուլիսից առաջ բերանը սկոտչով փակեին ու այդ մտքի գոհարները դուրս չտար: Պարզվեց Հարութ Բայլյանը հաստատ չգիտի, թե ովքեր են Արամ Խաչատրյանն և Սպենդիարյանը, բայց համոզված է, որ նրանք լեգենդար երաժիշտներ են: Վայ մեզ, եթե հայ արվեստագետն  այդպես է մտածում ու արտահայտվումու աշխարհոիմ էլ ներկայացնում մեր ազգը:

Այս փայլուն մտքերից հետո ամոթից գետինը մտնելու փոխարեն Բալյանը շարունակում է պղծել Հայոց պատմությունն ու մշակույթը:

Հիմա էլ «աշխարհի դարդը ինձ են տվել» դեմքի արտահայտությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իհարկե կասեք` ինչ վատ բան կա դրա մեջ: Կա, երբ այցելողը Հարութ Բալյանն է: Գույնզգույն ժապավեններով, իր ռաբիս ճաշակին համապատասխան բուկետն առել գնացել է Եղեռնի զոհերի հիշատակը հարգելու, քիչ չէ, մի հատ էլ բոլոր ռակուրսներից նկարվել է ու տարածում է այդ լուսանկարները: Քիչ է մնում գրի «երեխեք կյաքեք, Եղեռն եմ գնացել»:

Հանգիստ թողեք մեզ էլ, մեր պատմությունն էլ, գնացեք ձեր ռեստոաններում կլկլացրեք ու բարձր արժեքներից էլ մի խոսեք: Մենք ձեղ հանդուրժում ենք, այդքանով բավարարվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել