Շոգ եղանակին իսկական գլխացավանք է ոտքերի տհաճ հոտը:
Նման խնդրից խուսափելու համար հետևեք այս կանոններին.
1.Մեր ոտքերի թաթերի վրա ավելի շատ քրտնագեղձեր կան, քան մարմնի ցանկացած այլ մասում: Իհարկե, գուլպաները պետք է փոխել ամեն օր, ընդ որում երբեմն կարելի է կրել բրդյա և նույնիսկ սինթետիկ գուլպաներ, որոնք, սակայն, նախատեսված են քրտինքի հեռացման համար:
2.Եթե ձեր ոտքերը շատ ուժեղ են բուրում, ապա պատրաստեք թեյով թուրմ և դրա մեջ պահեք ոտքերը ամեն օր 20 րոպե: Թեյի այդ տեսակը պարունակում է հատուկ թթուներ, որոնք սպանում են բակտերիաներին, միկրոբներին և նպաստում են մաշկի ծակոտկենների նեղացմանը, ինչը թույլ է տալիս ունենալ չոր և քիչ բուրող ոտքեր:
3.Շատ քրտնող ոտքերի դեպքում լվացեք դրանք աղային լուծույթում (մեկ լիտր ջրին` կես բաժակ խոշոր աղ): Դրանից հետո մի ողողեք ոտքերը և պարզապես չորացրեք:
4.Կոշիկի մեջ լցրեք եգիպտացորենի օսլա: Այն կօգնի ներծծել խոնավությունը և ոտքերը չոր պահել:
5.Այնպիսի բանջարեղեններ, ինչպիսիք են սխտորը, գլուխ սոխը կամ կանաչ սոխը, պղպեղը, կարող են ուժգնացնել ոտքերի վատ հոտը: Մթերքի ամենափոքր մասնիկը, որն ունի ուժեղ հոտ, արյան մեջ շրջանառվելուց հետո, օրգանիզմից հեռանում են քրտնագեղձերի միջոցով: Նման մթերքի օգտագործումը կխանգարի լուծել ձեր խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել