Tert.am–ը գրում է.

Ֆրանսիայում ընթացող Եվրոպայի առաջնության խմբային փուլում կայացան A խմբի վերջին հանդիպումները: Ալբանիայի հավաքականը մրցում էր Ռումինիաի ընտրանու հետ և 1:0 հաշվով հաղթանակ է տոնել:

Միակ գնդակը 43-րդ րոպեին հեղինակել է Արմանդո Սադիկուն, ով օգտվելով մրցակցի դարպասապահի ու պաշտպանի անհամաձայնեցված խաղից, գլխի հարվածով եզրափակել է Լեդիան Մեմուշայիի փոխանցումը:

Երկրորդ կեսն անցել է Անգել Յորդանեսկուի սաների տարածքային առավելությամբ, սակայն նրանց չի հաջողվել հավասարեցնել հաշիվը: 77-րդ րոպեին ռումինացիների փոխարինման մտած հարձակվող Ֆլորիան Անդոնեի հարվածից հետո գնդակի դիպել է դարպասաձողին: Խաղի վերջին րոպեներին ալբանացիները հմտորեն տիրել են գնդակին և ժամանակի մեծ մասն անցկացրել մրցակցի տուգանային հրապարակում:

Թիմերը խաղը սկսել էին հետևյալ կազմերով.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել