Այսօր Հանրային հեռուստաընկերության հաղորդավար, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի հարսանիքն է։  Գոհարի ընտրյալը «ԼեգալԼաբ» իրավաբանական գրասենյակի հիմնադիր բաժնետեր, «Ծիրանի» մշակութային հանգույցի ղեկավար Նարեկ Վան Աշուղաթոյանն է։

BlogNews-ին հայտնի է դարձել, որ զույգը միմյանց հավերժ սիրելու երդում է տվել Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում։

Հաղորդավարուհու հարսանեկան զգեստի հեղինակը Ֆաինա Հարությունյանն է։ Վերջինս լուսանկար է հրապարակել զույգի՝ նախապես արված ֆոտոշարքից։ Գոհարն ու Նարեկն իրենց հարսանեկան ֆոտոշարքն արել են նախապես, որպեսզի այսօր կարողանան հասցնել վայելել իրենց օրը։


Գոհարի և Նարեկի հարսանիքը հայկական ավանդական և եվրոպական ոճի հարսանիքների միքս է։ Արարողությանը ներկա են միայն ամենամտերիմ մարդիկ։ Այս պահին նրանք հարսանեկան խնջույքն են նշում Դալան ռեստորանային համալիրում։

Զույգի ցանկությամբ՝ արարողությանը լրագրողներ ներկա չեն եղել։ Մինչև վերջին պահը նրանք  խիստ գաղտնի են պահել հարսանեկան արարողության մանրամասները։ BlogNews-ին հաջողվել էր պարզել, որ հարսանեկան խնջույքը տեղի է ունենալու Դալան ռեստորանային համալիրում, որտեղ էլ մեր լուսանկարիչը սպասել և լուսանկարել է նրանց։

BlogNews-ը շնորհավորում է զույգին և երջանկություն մաղթում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել