Զարմանալի է, պարզվում է «որբ» բառը միայն հայկական լեզվամտածողության մեջ է վիրավորական իմաստ պարունակում: Գոնե իմ իմացած ազգությունների բառամթերքում որբը առաջացնում է խղճահարություն, կարեկցանք, բայց ոչ երբեք վիրավորանք: Կարծում եմ սա հասարակության երկերեսանիության, կեղծ բարեպաշտության ցուցիչ է: Սա նշանակում է, որ մարդիկ մի կողմից ցուցադրական կարեկցանք են խաղում, սակայն հոգու խորքում իրենց որբերից բարձր են դասում: Տհաճ առանձնահատկություն է...
Հ.Գ. Ռուսերենում կա сирота казанская արտահայտություն, որը նշանակում է շահի համար որբ կամ աղքատ ձևացող։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել