Թեև արևի էներգիան ամռան ամիսներին դրական ազդեցություն է ունենում տրամադրության և առողջության վրա, արևոտ օրերի ավարտվելուն պես նվազում է նաև դրական ազդեցությունը, և իմունիտետը սկսում է անկնում ապրել:
էներգիան վերականգնելու բաղադրատոմս եմ առաջարկում, որը կօգնի օրգանիզմը պատրաստել նոր եղանակային պայմանների` պաշտպանելով այն վիրուսներից:

Այս ըմպելիքը պատրաստելու համար ընդամենը 4 բաղադրիչ է անհրաժեշտ.

2 լիտր ջուր,
1 թարմ վարունգ,
1 կիտրոն կամ 2 փոքրը,
10-12 անանուխի տերև:

Պատրաստման եղանակը

Անհրաժեշտ է լվանալ վարունգն ու կիտրոնը և կտրատել: Կտրատված բաղադրիչներն ու անանուխի տերևները պետք լցնել ապակյա տարայի մեջ, ավելացնել ջուր , ծածկել և դնել սառնարանում:
Օրգանիզմը մաքրելու համար պետք է ըմպել օրական մեկ բաժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել