Tert.am-ը գրում է. 

Ադրբեջանական հասարակության մեջ միշտ էլ եղել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի հավանականությունը վերսկսելու տրամադրություն: Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը՝ անդրադառնալով Minval.az-ի կողմից անցկացված հարցման արդյունքներին, համաձայն որի՝ ադրբեջանցիները չեն բացառել, ավելին՝ հավանական են համարել, որ ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում կվերսկսվեն առաջիկայում:  

Հարցվածների 69%-ը (1323 մարդ) դրական պատասխան է տվել, թե պատերազմ կլինի, 24%-ը (465 մարդ)՝ բացասական, 7%-ը դժվարացել է պատասխանել, ասել է, որ չգիտի:  

Գևորգ Պողոսյանը հիշեցրեց, որ տարիներ առաջ իրենք տարածաշրջանում (Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) հարցում անցկացրել են՝ պատերազմի վերսկսման, ղարաբաղյան հիմնահարցի ապագայի մասին ու պարզ է դարձել, որ Ադրբեջանում բնակչության մեծ մասը տրամադրված է եղել պատերազմի վերսկսմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել