Հրազդանի ձորը և Հին Երևանի Սաղյանների ալրաղացը... Պատկերում Հրազդան գետի (Զանգու) ձորն է՝ մոտավորապես ներկայիս Հաղթանակի կամրջի տեղանքում: Հեռվում, բարձրունքի վրա երևում են նախկին Երևանի բերդի մնացորդները, աջ կողմից՝ Կարմիր կամուրջն է (ներկայումս այն կիսաքանդ է), իսկ ձախափնյա շինությունները՝ դա Սաղյան եղբայներին պատկանող Հին Երևանի հանրահայտ ջրաղաց-ալրաղացն է:

Լուսանկարիչ Գ. Թարվերդյան, Գ. Շաքարյանցի լուսանկարչատուն, Տեր-Հովաննիսյան եղբայների տպարան և խանութ. Բաքու, 1903 թիվ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել