Tert.am-ը գրում է.

Սպասելի էր, որ Թուրքիան, որը հարաբերություններում լարվածության հիմնական մեղավորն է, պետք է սեփական նախաձեռնությամբ փորձի հարթեցնել առկա տարաձայնությունները, ինչն էլ անում է մի քանի ամիս անց միայն. Tert.am-ի հետ զրույցում խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումների մասին՝ ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ՌԴ-ի հարաբերությունները սրվել են թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո: Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկրից մի շարք սննդամթերքի, թռչնամսի, մրգերի ներմուծումը, ինչպես նաև սահմանափակել է ռուս զբոսաշրջիկների՝ Թուրքիայի հանգստավայրեր այցելելու հնարավորությունը։

Այժմ Թուրքիան ամեն առիթ օգտագործում է հարաբերություններում եղած «սառույցը» կոտրելու համար:

«Կարծում եմ՝ Թուրքիայի համար սա հարմար պահ է, քանի որ կործանիչի խոցումը կարելի է վերագրել մեծ քաղաքականությունից հեռացված Դավութօղլուին և փորձել այս ուղղությամբ ավելի շատ խուսանավել: Միևնույն ժամանակ, թուրքական իշխանությունների՝ Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին դրդում է նաև երկրի տնտեսական վիճակը. Թուրքիայի տնտեսությունում առկա են խնդիրներ, իսկ դրանց գումարվում է իր հիմնական տնտեսական գործընկերներից մեկի՝ Ռուսաստանի հետ տարաձայնությունը, ինչն ուղղակիորեն վնասում է թուրքական բյուջեն: 2015-ի նոյեմբերի համեմատ՝ փոխվել է պատկերը նաև Սիրիայում, որը նույնպես կարևորագույն գործոն է ռուս-թուրքական հարաբերություններում, և որն էլ, մեծ հաշվով, հանգեցրել էր այդ միջադեպին»,- իրավիճակը գնահատեց թուրքագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել