«Միլանի» փոխնախագահ Գալիանին հայտարարել է, որ Կակայի տրանսֆերի շուրջ «Ռեալի» հետ բանակցությունների ժամանակ մարդիդյան ակումբի ղեկավարներն առաջ են քաշել պայմաններ, որոնք իտալական կողմը չէր կարող բավարարել:

«Կակայի տեղափոխության համար բանակցություններն ավարտվել են: «Ռեալը» ցանկանում էր տրանսֆերի համար ստանալ 18 մլն եվրո: Հաշվի առնելով նրա տարիքն ու աշխատավարձի չափը՝ պարզապես անհնարին կլիներ համաձայնվել մադրիդցիների պահանջներին»,- Գալիանիի խոսքերը Football Italia-ն է մեջբերում:

Նշենք՝ 29-ամյա բրազիլացու տրանսֆերը ձեռքբերելու համար միլանյան ակումբը երկու անհաջող փորձ է կատարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել