Եվ այսպես այսօր տեղի ունեցավ Համախմբում կուսակցության անդրանիկ նիստը, որտեղ ծրագրային ելույթ ունեցավ նախկին արտգործնախար Վարդան Օսկանյանը: Իր ելույթում նախկին արտգործնախաարը խոսեց Հայաստանում արմատական փոփոխություններ կատարելուանհրաժեշտության  մասին: Որպես ընդդիմադիր կուսակցության առաջնորդ,Օսկանյանը պարտավորվեց ջանք ու եռանդ չխնայել Հայաստանում հնարավորինս արագ ժողովրդավարության կարգը վերականգնելու, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և Ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավոմանն ուղղված քայլեր անելու մասին: Կխոսենք միայն մի կետի մասին, մնացածի մասին հետագայում անդրադառնալու համոզմունքով:

Իր խոսքում, նախկին արտգործնախարը նշեց, որ Հայաստանը Ղարաբաղի հարցում պետք է վերադառնա կոմպլեմենտար քաղաքականության սկզբունքին՝հայերեն փոխլրացնող: Սա հիշեցնենք, այն քաղաքական կուրսն էր,որը Օսկանյանը դավանում էր իր պաշտոնավարման ընթացքում: Խոսելով Ղարաբաղյան հարցի մասին, Օսկանյանը նշում է, որ իր պաշտոնավարման տարիներին ապահոված է եղել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների անվտանգությունը: Հայ ԺՈղովրդի գլխից կախված չի եղել պատերազմի վտանգը և երկիրը երբեք չի գտնվել այպիս ուժգին ցնցման և դեպրեսիայի մեջ:

Խնդիրը սակայն պետք է դիրտարկել բացառապես այսպիսի տեսանկյունից՝արդյոք լուծվել է Ղարաբաղի հարցը թե ոչ: Օսկանյանի խոսքից կարելի է եզրակացնել,որ իր օորոք Ղարաբաղի հարցը լուծվել էր,սակայն գործող իշխանությունը նորից վիժեցրել է խնդիրը:  Վեջրինիս թերևս  հիշեցենք, որ Հայաստանի իշխանական ապարատում ինքը գնտվել է դեռևս 92 թվականից  և այն ժամանակվա իշխանության մաս կազմելուց զատ,նա նաև երկու ձեռքով Ղարաբաղի հարցի լուծման փուլային տարբերակի կողմանկիցն է եղել, լինելով նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզրումանյանի տեղակալը: Հետո նոր միայն,19 98 թվականի իշխանափոխությունից հետո դառնալով  ԱԳ նախարար՝արդեն հանգել հարցի փաթեթային տարբերակի լուծման կողմնակից: Թող ոչ ոքի չմոլորեցնի  պարոն Օսկանյանն ու խոսելով ազնվությունից, ազնիվ լինի նախևառաջ սեփական խղճի առաջ: Մադրիդյան սկզբունքները,որոնց հիման վրա ներկայումս ընթանում են հակամարտության վերաբերյալ բանակցություննները, որպես հիմանկան փաստաթութո հավանության է արժանացել հենց նրա իշխանության տարիներին: Այսինքն ինչ է ստացվում, եթե կոմպլեմենտարիզմը այդքան արդյունավետ քաղաքական կուրս էր,իսկ այս իշխանությունները այդքան ապաշնոհ են գտնվել և ձախողել ամեն ինչ, ապա ինչու Օսկանյանը իր կառավարման տարիներին այդպես էլ չկարողացավ հասնել Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծմանը,եթե այժմ վստահ է, որ դա հնարավոր է անել:

Քաղաքականությունը նախևառաջ պատմատարածական կոնտեքստում սեփական սխալների վրա սովորելու և պատճառահետևանքային կապի, քաղաքական հիմնավորումներում իրականության մաքսիմալ գնահատումն ու արձանագրումն է: Եթե Օսկանյանը որոշել է իր ընդդիմադիր երթը կառուցել <<մենք լավն ենք,իրեքն վատ>> թեզի շրջանակներում, ապա պետք է նկատի ունենա և հաշվի նստի այն փաստի հետ, որ ինքն էլ իր կառավարման տարիներին ինչ –որ չափով նպաստել է Հայաստանի հարստահարմանն ու թուլացմանը: Եվ խոսքը տակավին նյութական վնասների մասին չէ,այլ ավելի շատ քաղաքական գործունեության փնթիության  արդյունք: Հայաստանյան հասարակությունը,ըստ էության իսկապես հոգնել է կեղծ ու անկատար խոստումներից: Եթե նպատակ կա իսկապես նպաստել Հայաստանի աղճատված ու բարդույթավորված քաղաքական կյանքի վերակենդանցմանը,ապա Օսկանյանը իր առավելությունների մասին խոսելոց առաջ լավ կանի նախևառաջ խոսի թերությունների մասին: Այդ ճանապարհով գուցե նախկին արգործնախախարը շահի հասարկության վստահությունն ու նոր հետո ձեռնամուխ լինի արմատական բարեփոխումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել