jeannette-rankins-quotes-2Ջանեթ Ռենքինն ԱՄՆ առաջին կին կոնգրեսմենն է: Վերջինս իր գործունեությամբ նպաստել է ԱՄՆ սահմանադրության 19-րդ Փոփոխության կայացմանը, որով ԱՄՆ-ի քաղաքացիներն անկախ իրենց սեռից քվեարկելու իրավունք ստացան:

Ջանեթ Ռենքինը ծնվել է ԱՄՆ Մոնթանա նահանգում 1880 թվականի հունիսի 11-ին: Նա պայքարել է, որպեսզի Վաշինգտոնում կանայք քվեարկելու իրավունք ստանան, իսկ 1916 թվականին որպես առաջին կին թեկնածու դարձել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ:

Ի շնորհիվ իր գործունեության՝ ԱՄՆ-ում սահմանադրության 19-րդ Փոփոխությունը հնարավոր դարձավ: Նա միակ կոնգրեսմենն էր, ով և՛ Առաջին և՛ Երկրորդ համաշխարհային պատերազմներին ԱՄՆ-ի մասնակցությանը դեմ է քվեարկել: Ջանեթ Ռենքինը մահացել է 1973 թվականին:

Քաղաքական գործիչ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հասարակական գործիչ Ջանեթ Ռենքինը պատմություն կերտեց դառնալով առաջին կին ներկայացուցիչը Կոնգրեսում: Նա ծնվել էր ագարակատիրոջ և ուսուցչուհու ընտանիքում, յոթ երեխաներից մեկն էր: Կենսաբանի աստիճան ստանալով Ջանեթը 1902 թվականից հետևում էր իր մորը և որպես ուսուցիչ աշխատում դպրոցում: Մինչ իր կարիերայի բարձրունքին հասնելը Ջանեթը մի քանի այլ աշխատանքներ է ևս կատարել:

Վաշինգտոնում ապրելու ժամանակ Ջանեթն ակտիվ գործունեություն էր ծավալում, որպեսզի Սահմանադրության մեջ փոփոխություն իրականացվեր և կանայք նույնպես քվեարկելու իրավունք ստանային: Վերջինս ընդունվել է 1911 թվականին: Հետագայում Ջանեթը վերադարձել է իր ծննդավայր՝ Մոնթանա նահանգ, որտեղ 1914 թվականին քաղաքացիները կողմ են քվեարկել կանանց քվեարկելու իրավունք շնորհելուն:

Իր հասարակական գործունեության շնորհիվ 1916 թվականին Ջանեթը դարձել է Ներկայացուցիչների պալատի անդամ: Չնայած մեծ պայքարին, ընտրություններում Ջանեթը հաղթանակ է տանում և դառնում է առաջին կին կոնգրեսմենը: Սա անհավանական ձեռքբերում էր, եթե հաշվի առնենք, որ սա այն ժամանակ է տեղի ունեցել, երբ բազմաթիվ կանայք դեռևս ընտրելու իրավունք չունեին:

Որպես խաղաղության կողմնակից՝ Ջանեթ Ռենքինը Կոնգրեսում դեմ է քվեարկել Առաջին համաշխարհային պատերազմին ԱՄՆ-ի մասնակցությանը, սակայն դա որևէ դերակատարում չի ունեցել և Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելու մասին բանաձևը ընդունվել է Կոնգրեսի կողմից՝ 374 կողմ և 50 դեմ ձայների հարաբերակցությամբ: Պատերազմի ժամանակ Ջանեթը զբաղվում էր ռազմական գործողություններում ներգրավված կանանց իրավունքների պաշտպանությամբ:

Ջանեթի գործունեության ժամկետը 1919 թվականին լրանալուց հետո վերջինս իր ողջ էներգիան խաղաղասիրական գործունեության մեջ է ներդնում: Նույն թվականին նա որպես պատվիրակ Շվեյցարիայում միանում է «Կանանց միջազգային կոնֆերանս հանուն խաղաղության» կազմակերպությանը: Այս կազմակերպությունում վերջինիս են միանում Ջեյն Ադամսը, Էմիլի Գրեն Բալչը, Ալիս Համիլթոնը և Լիլիան Ուալդը: Հետագայում Ջանեթը դառնում է «Հանուն խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի» ակտիվ անդամ` զբաղեցնելով մի շարք առանցքային պաշտոններ:

Եվ միայն 1939 թվականին Ջանեթ Ռենքինը վերադառնում է քաղաքականություն՝ առաջադրվելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում և հաղթանակ տոնում, չնայած իր հակապատերազմական դիրքորոշմանը: Անգամ 1941 թվականի դեկտեմբերի 7-ի Պերլ-Հարբորի ռմբակոծությունը չկարողացավ ազդել վերջինիս խաղաղասիրական դիրքորոշման վրա և նա կրկին դեմ քվեարկեց ԱՄՆ-ի մասնակցությանը Երկրորդ համաշխարահային պատերազմին: Սակայն այս անգամ բանաձևն ընդունվեց 388 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Աշխատանքը 1943 թվականին թողնելուց հետո Ջանեթ Ռենքինն իր ժամանակը նվիրում է ճանապարհորդություններին՝ միևնույն ժամանակ շարունակելով իր խաղաղասիրական դիրքորոշմանը հավատարիմ մնալ: Նա դեմ էր, որ ԱՄՆ-ն գործողություններ սկսեր Կորեայում և Վիետնամում:

Ջանեթ Ռենքինը մահացել է 1973 թվականի մայիսի 18-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Կարմել քաղաքում:

Ջանեթ Ռենքինը, դառնալով առաջին կին կոնգրեսմեն, պատմություն կերտեց: Նա անզիջում պայքար մղեց հանուն կանանց ընտրական իրավունքի: Նա միակ կոնգրեսմենն էր, ով և՛ Առաջին համաշխարհային պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ մտնելու Կոնգրեսի բանաձևերին դեմ է քվեարկել: Այս քվեարկություններով նա հավատարիմ է մնացել իր խաղաղասիրական համոզմունքին: Ջանեթի անունը սերտորեն կապված է նաև կանանց իրավունքների պաշտպանության առաքելությանը:

 

Տաթևիկ Վարդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել