Մի անգամ ուսուցիչն աշակերտներին հանձնարարեց թղթի վրա գրել այն մարդկանց անունները, որոնց նրանք ատում են։ Այնուհետև աշակերտներին խնդրեց հաջորդ օրը դպրոց բերել այնքան լոլիկ, որքան մարդու անուն կար յուրաքանչյուրի ցուցակում։ 

Մյուս օրը ոմանք 2 լոլիկով փաթեթ բերեցին, որոշներն էլ` մինչև 5-6։ Աշակերտները այդ փաթեթները պետք է երկու շաբաթ իրենց հետ ամեն տեղ պտտեին։ Բայց արդեն մի քանի օր անց ոմանք սկսեցի դժգոհել փտող բանջարեղենի տհաճ հոտից։ Որոշներն էլ ասացին, որ իրենց դժվար է ամենուր ման տալ միանգամից 5-6 լոլիկ։ Իսկ նեխած լոլիկի հոտը գնալով սաստկանում էր...

Մեկ շաբաթ անց ուսուցիչը ևս մեկ անգամ լսեց բողոքներն ու ասաց.

—Այս ամեն շատ նման է նրան, ինչ դուք կրում եք ձեր սրտերում, երբ որոշ մարդիկ ձեզ դուր չեն գալիս։ Ատելությունն ու չարությունը ծվատում են հոգին և այն հիվանդ դարձնում։ Եթե դուք դժվարանում եք հանդուրժել նեխած բանջարեղենի հոտը մեկ շաբաթ, ապա պատկերացրեք, թե բացասական էմոցիաների ինչպիսի «բուրմունք» է տիրում ձեր սրտում։ Եվ դուք դա կրում եք ձեր ներսում ամեն օր։

Սիրտը, դա գեղեցիկ պարտեզ է, որը պետք է պարբերաբար մաքրել մոլախոտերից, այսինքն ներել նրանց, ովքեր նեղացրել են ձեզ։ Դա տեղ է բացում իրապես լավ ու արժանավոր մարդկանց համար։ 

Մի վերցրեք կյանքից ամենը, վերցրեք միայն լավագույնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել