բացել լրահոսը
16.06.2016  19:25

Հեղինե Բիշարյանը` թմրեցնող պոպուլիզմի ազդեցության տակ

Serop Garnikovich

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին բառացիորեն մնացել են ամիսներ և ինչքան որ մոտենում են ընտրությունները, այնքան ակտիվանում են այսպես կոչված «ընդդիմադիրները»: Նրանք օգտագործում են տարբեր հարթակներ՝ պոպուլիստական և ականջահաճո ելույթներ ունենալու համար: Պոպուլիստական ելույթների գերակշռող քանակով աչքի են ընկնում խորհրդարանում տեղի ունեցող նիստերը:

Այսօրվա նիստն էլ բացառություն չէր: Սակայն ժողովրդահաճո ելույթների շարքում աչքի ընկավ հատկապես Հեղինե Բիշարյանի հերթական ելույթը, որը պոպուլիզմի գագաթնակետն էր, որը ոչ միայն չեր կառուցվում փաստարկների հիման վրա, այլև նման էր զառանցանքի:

Գաղտնիք չէ, որ ՕԵԿ խմբակցությունը ԱԺ-ում իր արհեստական ակտիվությամբ փորձում է պատկեր ստեղծել, թե իրենք գործ են անում ուստի և հիմք են ստեղծում քաղաքացիների քվեին արժանանալու համար: Հարց է առաջանում, թե Բիշարյանին և նրա համակուսակիցներին դա որքանով կհաջողվի: Համենայնդեպս, քաղաքացիների մեծամասնությունը տարբերում է բովանդակային հայտարարությունները պոպուլիստական ելույթներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 637 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝