Դժվար թե լինի ինչ-որ մեկն, ով չի ճանաչում Բիլլ Գեյթսին, այնուամենայնիվ, նա համարվում է մեր օրերի ամենահարուստ մարդկանցից մեկը, ում ունեցվածքը 2016 թվականի մայիսի դրությմաբ գնահատվում է 76,4 միլիարդ դոլար։

Այժմ Գեյթսն ամբողջովին նվիրվել է բարեգոծությանն ու միլիոնավոր դոլարներ է ծախսում դրա վրա։ Նա լրջորեն անհանգստացած է աշխարհի տաբեր անկյուններում մարդկանց վատ կեցությամբ ու աղքատությամբ։ Գեյթսին հատկապես մտահոգում է այն փաստը, որ ամեն տարի սովից մահանում է 3.1 միլիոն երեխա։

 

Իսկ հիմա այն մասին, թե ինչ կաներ աշխարհի ամենահարուստ մարդը, եթե ունենար օրական ընդամենը 2 դոլար

 

Բիլլ Գեյթս

«Բնական է, որ չկա մեկ ընդհանուր բաղադրատոմս, որը ընդունելի կլինի բոլոր երկրների համար։ Աղքատությունը տարբեր երկրներում տարբեր տեսք է ունենում։ Բայց իմ ֆոնդում աշխատելու հնարավորություն է տվել ինձ տեսնել ու հասկանալ, որ շատերին փրկում է հավապահությունը։ Ես շատ նոր բաներ եմ իմացել այդ մասին ու հավատացեք, որ Սիեթլի քաղաքաբնակ տղայի համար դա միանգամայն բացահայտում էր։ Հիմա ես համոզված եմ, որ ծայրահեղ աղքատությունից կարելի է դուրս գալ միայն հավերի օգնությամբ։ Եթե ես հիմա հայտնվեի աղքատության մեջ, ապա վստահաբար կզբաղվեի թռչնաբուծությամբ»

 

Ահա այն փաստերը, որոնք բերում է Գեյթսն իր պնդումն ապացուցելու համար

 

  1. Հավերին շատ հեշտ է պահել, յուրահատուկ խնամք չեն պահանջում։

Կան տեսակներ, որ ուտում են ամեն բան, ինչ գտնեն գետնին (իհարկե ավելի մեծ հաջողությունների հասնելու համար լավ կլինի օգտագործել հատուկ կերեր)։ Հավերին միայն մի փոքր ապաստան է պետք, որը կարելի է սարքել ձեռքի տակ եղածով։ Հավերին ընդամենը մի քանի պատվաստանյութեր են հարկավոր, որոնք թանկ չեն։

 

  1. Լավ ներդրում է։

Ենթադրենք՝ ֆերմերն ունի 5 թխսկան հավ։ 3 ամիս հետո նա արդեն կարող է ունենալ 40 ճուտ։ Եթե հաշվենք, որ մեկ հավը արժե մոտ 5 դոլար (Գեյթսը հաշվում է Արևմտյան Աֆրիկայի օրինակով), ապա ֆերմերը մեկ տարում է կարող է աշխատել 1000 դոլար։

 

  1. Հավապահությունը օգնում է պահպանել երեխաների առողջությունը։

Սովը ամեն տարի սովից մահանում է գրեթե 3.1 միլիոն երեխա։ Հավկիթն ու միսը կարող են լավ սնունդ լինել երեխաների համար ու կանխել դժբախտությունը՝ ապահովելով նրանց անհարժեշտ սպիտակուցներով ու այլ սնուցիչներով

 

 

  1. Հավապահությունը կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման լավ միջոց է։

Շատ երկրներում մինչ այսօր կանայք անհավասար իրավունքներ ուեն և չեն կարողանում գումար վաստակել ու ունենալ իրենց աշխատանքը։ Հավապահությունը կարող է շտկել այս խնդիրները՝ չհակասելով ավանդույթներին։

 

 

Վերջում Գեյթսն ասում է, որ առաջ մեծ նշանակություն չի տվել այս ամենին, բայց հիմա հասկաում է, թե ինչ կործանարար խնդիրների առաջ է կանգնած աշխարհը, և թե որքան հեռու են դրանց լուծումները։

 

Ծիծաղելի է հնչում, բայց կարող եմ ասել, որ ես հիացած եմ հավերով. Բիլլ Գեյթս
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել