1 քառակուսի կիլոմետրը 100 հեկտար է… ՀՀ տարածքը (ըստ Միավորված ազգերի կազմակերպության գրքերի, ոնց կասեր մեր սարերի հերոսը) մի 30,000 քառակուսի կիլոմետր է, ասել է թե՝ 3,000,000 հեկտար, ասել է թե՝ 50,000 հեկտարը ՀՀ տարածքի 1.7 տոկոսն է, ասել է թե՝ ՀՀ տարածքի 50,000 հեկտարը վարձակալությամբ տվողը վարձակալության է հանձնում իր երկրի 1.7 տոկոսը… Մեկը, որ իր խրամատի մի քանի մետրը հանձնում է, տրիբունալի են հանձնում, իսկ որ երկրի համարյա երկու տոկոսն են հանձնում՝ մեդալ ու շքանշան են ստանում, բարձրագույն պարգևներ, հետն էլ՝ բարձր պաշտոն…

Հիմա ասածս ինչ ա… Առաջարկում եմ ՀՀ տարածքի մնացած 98 տոկոսն էլ 10 տարով վարձակալության հանձնել տարբեր հարևանների, քանի որ հող մշակելու ունակ մարդ չի մնացել էս երկրում, վերցնել հասանելիք 75 միլիոն գումարը (հեկտարը 25 դոլարով) ու հայդե Փարիզ…

Ես ասում եմ.
… Էս երկիրը երկիր է, էս երկիրը երկիր է, որի ամեն հեկտարը վարձակալում են 25 դոլարով…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել