Էրդողանը կտրուկ փոխել է իր արտաքին քաղաքականության կուրսը: Հիմա նա բարեկամության եզրեր է փնտրում Ռուսաստանի հետ: Վերջերս Ռուսաստանի նախագահին ուղղված նամակը դրա վառ ապացույցն է: Սակայն Ռուսաստանը սիրում է սկզբից նսեմացնել, հետո իր պայմանները թելադրել: Պուտինը անձամբ չի պատասխանել նամակին, փոխարենը պատասխանել են նրա մամլո գրասենյակից: Ռուսները պայմաններ են առաջադրել, որից հետո միայն կխոսվի բարեկամության մասին: Նախ Թուրքիան պետք ներողություն խնդրի 2015թ, նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի համար, այնուհետև Թուրքաիան պետք է փոխհատուցի այդ վնասները, Թուրքիան պետք է վերանայի իր ռազմական ներկայությունը Իրաքում և Սիրիայում, որից հետո կխոսվի Ռուսաստանի և Թուրքիայի նոր բարեկամության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել