Պատերազմող երկրներում կան չգրաված օրենքներ, որոնք պարտադիր պետք է պահվեն: Օրինակ պատերազմող երկրի յուրքանչյուր քաղաքացի, անկախ իր կուսակցական պատականելիությունից, քաղաքական հայացքներից, պետք է գիտակցի, որ երկրի անվտանգության վերաբերվող տեղեկատվություն տարածելը արժենում է սահմանում կանգնած զինվորի կյանք: Ապրիլյան պատերազմին մեզ միասնական ասելը շատ քիչ է, մենք համախմբված էինք: Երևի թե այդպիսի համախմբում չէր եղել 1988թ.-ից ի վեր: Համախմբված էինք մարտի դաշտում, մեդիա դաշտում: Անգամ այն քաղաքացիները, ովքեր հայտնի են իրենց անհազանդ հայացքներով, տարածում էին միայն ու միայն պաշտոնական հաղորդագրությունները: Ապրիլյան պատերազմի ակտիվ փուլի ավարտից հետո , դեռ ժամեր չանցած մենք նորից սկսեցինք իրար վրա ցեխ շպրտել, նահատակված տղաների մահվան դրվագների վրա անգամ սկսեցին խաղալ: Ում , ում, բայց իմ համար պատերազմը դեռ չի ավարտել ժողովուրդ ջան, այն պարզապես Ադրբեջանը պասիվ փուլ է մտցրել, իր երկրում միջազգային մրցաշարի անցկացման հետ կապված: Մենք իրավունք չունենք ազգային անվտանգությանը հակասող բամբասանքի մակարդակի հասնող նյութերի գերին դառնալ ու պահի տակ ՝ բռնկվել, կատարել հայտարարություններ, որոնք կարող են արժենալ կյանքեր... Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ մեր կանոնավոր բանակը իր մարտունակությամբ, ռազմական ոգով մի քանի անգամ գերազանցում է ոչ միայն ադրբեջանական բանակին, այլև թուրքական բանակին: Եկեք ինքներս մեր մարտունակ բանակը չդարձնենք խոցելի մեր անզգույշ բառերի ու գործողությունների պատճառով... Մեկա հաղթելու ենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել