Ազգային Ժողովում մի քանի օր առաջ բուռն քննարկումներ ծավալվեցին Հարկային նոր օրենսգքրի շուրջ։ Բանը նույնիսկ հասավ նրան, որ պատգամավորները չբավարավեցին Պառլամենտում քննարկումներով, կրքերը թեժացան ԱԺ նիստերի դահլիճից դուրս։ Մասնավորապես ՀՀԿ –ական  Վարդան Այվազյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե էնֆիաջյանի հարցադրմանը պատասխանելիս վերջինիս հորդորեց չշփոթել իրեն մնացած զեկուցողների հետ,ինչը առաջացրեց Էնֆիաջյանի դժգոհությունը։ Այնուհետև երկու պատգամավորները իրենց հարցազրույցներում միջնորդավորված երրորդ դեմքով հայտարարություններ ու պիտակումներ արեցին,ինչը բնականաբար անընդունելի և դատապարտելի է։

Խնդիրը դիտարկեք հետևյալ պրիզմայում։  Հայաստանյան քաղաքական լեքսիկոնում  վաղուց արդեն անձնավորված վրաերթը դարձել է քաղաքական ասելիքի բաղկացուցիչ մաս,մինչդեռ գոնե Պառլամենտում դա բացառել էր պետք։ Պատգամավորների կարծիքները շատ հաճախ կարող են չհամընկնել, ոչ ոք դրա դեմ ոչինչ ասել չի կարող, սակայն չգիտես ինչու,  թե՛ ընդդիմադիր և թե՛ իշխանական պատգամավորները շատ հաճախ ափերից դուրս են գալիս և սկսում  սպառնալիքի տոնով խոսել միմյանց հետ, ընդհուպ մինչև հայհոյանքներ պարունակող բառապաշար օգտագործելով։ Եվ սա այն դեպքում երբ դահլիճում նաև կանայք կան։ Մինչդեռ բազմիցս ականատես ենք եղել, երբ նույն կողմերը պարբերաբար միմյանց զսպվածության և հանդուրժողականության կոչեր են անում։

Կարծում ենք, նախևառաջ իշխանությունը պետք է հետևողական լինի այս հարցում, ոորվհետև հանդիսանում է քաղաքական իշխանության իրացնողն ու պատասխանատուն։ Մինչդեռ արդեն որերորդ անգամ այսպես ասած կրակի վար յուղ լցնողների դերում հանդես են գալիս հենց մեծամասնություն  կազմող կուսակցության պատգամավորները։ Ընդամենը մի քանի ամիս առաջ, երբ աԺ-ում ելույթ էր ունենում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ՀՀԿ «առանցքային դեմքերից» Առաքել Մովսիսյանը հայհոյախառը արտահայտություններով ընդհատեց Փաշինյանին և սկսվեց երկկողմանի «ուժգին փոխհրաձգություն»...էլ գող փիսո ,էլ քաչալ շուն..

Քաղաքական ուժերը պետք է վերջապես հասկանան, որ Ազգային Ժողովը դա «քուչի բազար» չէ, ԱԺ-ում նստած պատգամավորներն էլ պետք է վերջապես ըմբռնեն, որ իրենք այդ դահլիճում նստած են հանրային տարբեր լայն սեգմենտների ձայնը տեղ հասցնելու, օրենքներ մշակելու և կյանքի կոչելու, այլ ոչ թե միմյանց հանդեպ տարիներով պահած ոխը հարմար առիթի դեպքում ըննդիմախոսի դեմքին շպրտելու համար։ 

Պետություն ու նրա կառավարումն իրականացողները հանդիսանում են սեփական երկրի հայելին։  Ժողովուրդն էլ նրանց հոգեզավակը։ Եվ թող ոչ մի իշխանություն ու ընդդիմություն չզարմանա, երբ փոողոցում քայլելիս, հանրային միջոցառումների ժամանակ կամ մեկ այլ ուրիշ վայրում  հասարակ քաղաքացին ազգի էլիտայի ներկայացուցիչների հետ խոսի այնպես,ինչպես վերջինս է իրեն թույլ տալիս խոսել ԱԺ-ում։ Սա ավելի շատ նման է ծնողի և երեխայի հարաբերության։ Ինչպիսի վարքագիծ երեխան տեսնում է ծնողի մոտ,այնպիսի վարքագիծ էլ ընդօրինակում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել