Աժ-ում այսօր տեղի ունեցավ Հարկային օրենսգրքի նախագծի քվեարկությունը: Պատգամավորները մասնակցեցին քվեարկությանը և կազմակերպված լքեցին դալիճը: Դահլիճում մնաց միայն յոթ պառլամենտական:

ԱԺ օրակարգային հերթական հարցը ՀՀ վարչատարածքային օրենքի փոփոխության նախագիծն է՝ խոշորացման ծրագիրը: Հարկ է նշել, որ այն, ինչպես և արտահերթում ընդգրկված հարցերից շատերը, պետության համար ունեն ռազմավարական նշանակություն, իսկ եթե նման կարևոր փաստաթղթի քննարկմանը մասնակցում է յոթ պատգամավոր, ապա սխալ կլինի խոսել ադեկվատ քննարկման մասին:

Շատ հաճախ որոշ պատգամավորներ իրենց ճառերում խոսում են ազգի ու պետության կարևորության մասին, իրենց հռչակում են ազգի հարցերով ու խնդիրներով ապրող գործիչներ:

Այս ֆոնին, տեղին է պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի այն դիտարկումը, որ հիմնական զեկուցողին հարց տալուց առաջ հնչեցրեց դահլիճում ներկա բոլոր պատգամավորների անունները:

Եթե հարցը դիտարկենք ավելի լուրջ հարթությունից, ապա ակնհայտ է, որ կարևորագույն հարցերի քննարկումն այսպես կազմակերպելով կայուն պետական համակարգ չի կառուցվի, չի ամրացնի պետության հիմնասյունը: Հակառակ դեպքում՝ նախընտրական սեզոնից առաջ ֆալստարտով չես համոզի էլեկտորատիդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել