ՀԾԿՀ հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը սպառողների համար նվազելու է 2.58 դրամով՝ 48.78 դրամից կազմելով 46.2 դրամ: Էլէներգիայի սակագինը սպառողների համար թանկացել էր դեռ անցյալ տարի` ՀԷՑ-ում առաջացած ճգնաժամի պատճառով:

Նշենք, որ վերջին տարիներին առաջին անգամ շարքային սպառողները իրենց վրա կզգան էլէներգիայի և գազի (Հայաստանում հուլիսի 1-ից նվազելու է նաև գազի սակագինը: 1 խորանարդ մետրի դիմաց նախկին 156 դրամի փոխարեն բնակչությունը վճարելու է 146.7 դրամ) սակագների նվազումը:

Թեպետ էլէներգիայի սակագինը շատ չի նվազում, սակայն պետք է նկատել, որ դա էլ իր դրական ազդեցությունը կունենա ինչպես սպառողների, այնպես էլ տնտեսության զարգացման վրա. կխթանվի արտահանումը, կբարձրանա մրցունակությունը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել