Ես ձեր կյանքին մեռնեմ, լրագրողներ ջան.

Փամփուշտը Հայրիկյանի մարմնից չեն հանել, հանել են գնդակը:

Ընդհանրապես փամփուշտը ունենում է գնդակ (գրաբարով` գյուլլա-пуля), պարկուճ (միջին հայերենով` гильза) եւ վառոդ: Կրակելուց հետո գնդակը թռնում, գնում է` խոցում է թիրախը կամ չի խոցում, իսկ պարկուճը, որպես կանոն, զենքից թռնում, ընկնում է կրակողի կողքուբոլորը, տաք է լինում, թե կողքինի վրա է ընկնում, կարող է վառել:) Էս նկարագրից որոշ տարբերվող դեպքեր կան իհարկե, բայց հաստատ Հայրիկյանի մարմնից փամփուշտ չեն հանել, ձեր հոգուն մատաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել