Ակնհայտ է, որ անօդաչու սարքերի վնասազերծման համար նախատեսված տեխնիկան, այսօր խիստ արդիական է մեր երկրի համար:

Օրերս լրատվական կայքերի ուշադրության կենտրոնում հայտնվեց «Քվանտ» վարժարանի սան 15-ամյա Սպարտակ Աղաբաբյանի 1-2 ամսում պատրաստած սարքը: Վերջինս ազդում է հեռուստացույցերի, ռադիոյի աշխատանքների վրա, ինչպես նաև որոշ ռադիոալիքներում աղմուկ է առաջացնում: Սպարտակ չբավարարվելով ստացած արդյունքով՝ ծրագրում է սրանով անօդաչու թռչող սարքերի մեջ խափանում առաջացնել:

Ճիշտ է՝ վերը նշված սարքերից աշխարհում շատ կան, սակայն Սպարտակի պնդմամբ, առաջին անգամ է, որ այն կարելի է կապել touch screen-ի, ռադիոյի և հեռուստացույցի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել