Այսօր Հայաստանի հանրապետության պետական խորհրդանիշների օրն է: ՀՀ խորհրդանիշներն են դրոշը, զինանշանը և օրհներգը: «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին, իսկ ՀՀ Պետական դրոշի օրը Հայաստանում առաջին անգամ նշվել է 2010 թվականի հունիսի 15-ին:

Հայաստանի դրոշը պետական խորհրդանիշներից է։ Այն սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ ։

Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է ։

ՀՀ դրոշի մասին առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թ. օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թ. հունիսի 15-ին 2005 թ. սահմանադրական փոփոխություններից հետո ։

Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է.

«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»։

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։ Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։
Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից: ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Երևի նախկին աշխատողը պոչեր ա թողել». ինչ են պատմում առողջապահության նախարարության` ձերբակալված բարձրաստիճան աշխատակիցների հարազատները (տեսանյութ) Ինչպե՞ս էին հանցագործներն իմացել, որ Բարսեղ Բեգլարյանի առանձնատունն այդ օրը չի հսկվելու. մանրամասներ ավազակային հարձակումից (ֆոտո, վիդեո) Ինչո՞ւ էր հայ զինվորներին արգելվել կրակել հակառակորդի մոտեցող զորքի ուղղությամբ. պարզաբանում է փոխնախարարը (տեսանյութ) Նման նյութեր ԱԺ արտահերթ նստաշրջանը մեկնարկեց. ուղիղ միացումՉինաստանը Հայաստանի միջոցով հակակշռում է թուրքական աշխարհին. հայ-չինական հարաբերություններում զարգացման դինամիկա է նկատվումԱդրբեջանի դեսպանի հայտարարությունների նպատակն է քողարկել իր երկրի ձախողված ռազմական ագրեսիան. ՌԴ­ ում Հայաստանի դեսպանությունՀայաստան է այցելել ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը (ֆոտո)Ով ինչպես է քվեարկելու բյուջեի կատարողականին (տեսանյութ)Ինչ հարցեր են քննարկվելու ԱԺ արտահերթ նստաշրջանումԱԺ նստաշրջանն ավարտվեց հիմնի հնչյունների ներքո (տեսանյութ)Որտեղ է Հայաստանի անվտանգության ապահովման բանալին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել