Ամեն անգամ երբ հիշում եմ իմ մանկությունը ,չգիտեմ ինչու,այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով : Գուցե նրանից է,որ մանկության տարիների միակ երազանքս հեծանիվ ունենալն էր ,որ այդպես էլ չունեցա :Ախր առանց հեծանիվ ի՞նչ մանկություն:Մանուկ հասակում ես երազում էի փայլուն, պսպղուն հեծանիվ ունենալ.անգամ՝ ժամերով կանգնում էի խանութի ցուցափեխկի առաջ ու նայում… Երազումս էլ էի տեսնում: Եվ վերջապես տնեցիները խոստացան ,որ հեծանիվ կառնեն: Վրա հասավ հանդիսավոր օրը: Մեր ամբողջ ընտանիքը մոր՝ Սանամի գլխավորությամբ, շարժվեց դեպի խանութ: Մայրս հագել էր իր միակ տոնական զգեստը և գլխավորում էր երթը: Նրա հետևից քայլում էի ես ՝ ձեռքիս ինձ վստահված դրամապանակը:Հետո դրամապանակից հանեցի փողը և ամուր սեղմեցի ափիս մեջ ՝այդպես երազանքս ավելի մոտ էր թվում ինձ , ու ջերմանում էի հոգիս: Իմ հետևից քայլում էին քույրերս և բակի բոլոր երեխաները ՝ փոքր եղբորս՝ հպարտ- հպարտ քայլող Աբոյի գլխավորությամբ,ով ժամանակ առ ժամանակ մոտենում էի ինձ ու նայելով աչքերիս մեջ, խնդրում:<< Կտա՞ս քշեմ >>: Ես խորիմաստ լռում էի ,քանի որ չէի ուզում ինձ կաշկանդել աելորդ խոստումներով:
Ես երկար կանգնած էի խանութի ցուցափեղկի մոտ ,ուր փայլփլում էր իմ երազած հեծանիվը: Բայց խանութի դռան վրա մեծ կողպեք էր ու ինչ-որ մեկի ձեռքով անվարժ գրված թուղթը ՝ << Փակ է պատերազմի պատճառով>>: Չորս ու կես տարի իմ մանկության երազանքը մնաց փակ դռան հետևում :
Հետո՝ բազմաթիվ տարիներ անց ,տարբեր գործողումներից վերադառնալով, ես որդուս համար բերում էի կարմիր,կանաչ ,երկնագույն հեծանիվներ :Ու մի անգամ էլ վերցրեցի հեծանիվը նստեցի ու քշեցի հենց սենյակում:Վրեժ լուծեցի իմ մանկության համար ու հասկացա մի պարզ բան . մարդ ամեն ինչ պիտի ստանա ժամանակին ,և՛ օրորոցայինը , և՛ առաջին հեծանիվ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել