Վերջին շրջանում հաճախ է խոսվում այն մասին, որ ՊՆ-ն ուռճացված ծախսեր է անում և որոշ ապրանքներ շուկայականից ավելի թանկ գնով է գնում մատակարարներից:

Օրեր առաջ Պաշտպանության նախարարությունում հավաք-հանդիպում է տեղի ունենցել՝ կարիքների համար ապրանքների մատակարարման, աշխատանքների և ծառայությունների մատուցման մրցույթների հնարավոր մասնակիցների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քնարկվել են գնումների հետ կապված մի շարք խնդիրներ: ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը երեկ հատարարել է, որ ձվի մատակարար ընկերության հետ նոր պայմանագիր է կնքվել, որից հետո ձուն պետք է գնվի ոչ թե 53 դրամով, ինչպես նախկինում, այլ 41 և 45 դրամով:

Անչափ կարևոր է, ապրանքների գնման պայմանագրերին անընդհատ ուշադրություն դարձնելը, քանի որ կան որոշ մթերքներ, որոնց գները սեզոնային տատանումների են ենթարկվում, ինչի արդյունքում էլ անհրաժեշտություն է առաջանում ժամանակ առ ժամանակ վերանայել այդ պայմանագրերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել