Զբոսաշրջության ոլորտը համարվում է ՀՀ տնտեսության ակտիվացման ամենակարևոր ազդակներից մեկը: Նշված ոլորտը խթանում է արտաքին միջոցների ներհոսք դեպի ՀՀ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության տեղեկացմամբ այս տարի սպասվում է զբոսաշրջիկների թվի 5% աճ:
Հատկանշական է, որ նույնիսկ ապրիլին, երբ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը նվազել էր, կային զբոսաշրջիկներ, որոնք Արցախ էին գնացել:

Չնայած վերը նշված հանգամանքին՝ առաջին եռամսյակում Հայաստան եկողների թիվն աճել է ավելի քան 8 տոկոսով, այդ թվում մեծ թիվ են կազմել իրանցի զբոսաշրջիկները:
Հարկ է նշել նաև, որ այս տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ-ից եկող զբոսաշրջիկների թիվը սկսել է աճել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել