Ժամեր առաջ մեկնարկեց ԱԺ արտահերթ նիստի աշխատանքները: Նիստի օրակարգը բավականին բազմապրոֆիլ է, ծանրաբեռնված: ԱԺ աշխատանքային օրվա մեկնարկին՝ գրանցումից հետ պարզ դարձավ, որ նիստին ներկա է 119 պատգամավոր: Առաջին հայացքից լուրջ թիվ է պառլամենտի աշխատանքը սկսելու համար, ավելին` նորմալ ու կառուցողական քննարկում կազմակերպելու և հարցերի վերաբերյալ ադեկվատ որոշումներ ծավալելու համար: Նիստը վարողի՝ հարցի քննարկմանն ու հիմնական զեկուցողի՝ կենտրոնական ամբիոնին մոտենալուց հետո, մի տեսակ աժիոտաժ սկսվեց, օրենսդիրները փութկոտ քայլերով լքեցին դահլիճը: ԱԺ աշխատանքներին հետևելու փորձից կարող եմ վստահորեն ասել, որ մինչև երկրորդ նիստի սկսելը, դահլիճում գտնվողների թիվը չի անցնի երկու տասնյակը, ասել է թե՝ մոտավորապես նույն ռեժիմով պառլամենտի աշխատանքներն անտերության են թողնում մոտավորապես 100 պառլամենտական: Ինչ խոսք, սա լուրջ խնդիր է, որին պետք է տրվի արմատական ու հիմնարար լուծում: Էական չէ՝ խոսքը որ խմբակցության պատգամավորի մասին է: Պառլամենտը մի վայր է, որտեղ պետք է կայանան պետությունը և նրան սնուցող օրենքները, իսկ ազգընտիրները, արդեն որերորդ նստաշրջանն է, ինչ ցուցաբերում են նմանօրինակ վարքագիծ, նշանակում է նրանցից պետք է մաքրել ԱԺ-ն: Հ.գ. 1 ԱԺ նշված աժիոտաժին ու աղմուկին վերջին նիստերից մեկի ժամանակ Մաեստրոն չդիմացավ և տեղից ուղղակի գոռաց. «Ձայններդ կտրեք, խնդրում եմ»: Հ.գ. 2 Նշված գրանցումից հետո, քվեարկության արդյունքում պետբյուջեի կատարողական հաշվետվությունը ստացավ 88 կողմ քվե:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել