Հատկապես իշխանական ճամբարից կարծիքներ են հնչում, թե Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձով որոշ ուժեր փորձում են ստվեր գցել ընտրությունների վրա. որ ի՞նչ: Ընտրությունների վրա ստվեր ընկած է հենց սկզբից՝ դրանց անկարեւոր, անլսելի-աննկատելի լինելու պատճառով, եւ առանձնապես պետք չէր ինչ-որ բան անել դրա համար: Ընտրությունների ենթադրելի «սահուն» ընթացքը բնավ չի ենթադրում, թե դրանք հրաշալի ու գովելի ընտրություններ էին լինելու: 

Իսկ միգուցե «շան գլուխը» թաղված է հենց այստե՞ղ. ուշադրություն հրավիրել ընտրությունների վրա, աղմուկ ստեղծել, զգայացունց պատմություն. չգիտեմ, հնարավոր է ե՛ւ այս, ե՛ւ այն, ե՛ւ անգամ մեր մտքով բնավ չանցնող ուրիշ տարբերակ: Հարցերը, հարցականները, հարցադրումները, ենթադրվող պատասխանները, մութ կետերը շատ ու շատ են, որոնք կամ դրանց մեծ մասը, հնարավոր է, այդպես էլ լույս աշխարհ չգան…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել