Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Ցանցում ինչ-որ բան է փոխվում։ Հերթական անգամ։ Կարծես թե սոցցանցերի դոմինացիայի ժամանակաշրջանը դանդաղ, բայց անցնում է։ Եվ առաջին պլան են սկսում դուրս գալ մեսինջերները։

Similarweb-ի կողմից վերջերս հրապարակված երկու ուսումնասիրություն ներկայացրին իրավիճակի քանակական պատկերը։ Փաստացի, սոցիալական ցանցերի հանդեպ հետաքրքրությունը նվազում է, մարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում հիմնական սոցցանցերում։ Այսպես, անկում նկատվում է Ֆեսյբուքում անցկացրած ժամանակում՝ համեմատած 2015 թվականի հետ․

Նույն հետաքրքրության անկումը կարելի է տեսնել Ինստագրամում․

Նման անկում նկատվում է Թվիթերում և Սնեփչաթում։

Հետաքրքրության անկում է նկատվում նաև նոր օգտատերերի կողմից․ աստիճանաբար նվազում է շարժական սարքերում սոցցանցերի հավելվածների տեղադրման քանակը․

Մյուս կողմից՝ աճում են մեսինջերները՝ որպես շփման և սոցիալիզացիայի միջոց։ Մեսինջերներն արդեն իսկ կիրառվում են տարբեր ոլորտներում։ Բայց արդեն կարելի է արձանագրել, որ այս գործիքները սկսում են շատ հարցերում գրավել սոցցանցերի դիրքերը։ Այսպես, Ֆեյսբուքի մեսինջերի լսարանն այսօր հասնում է համարյա մեկ միլիարդի, և շարժական սարքերով կիրառման տեսանկյունից այն արդեն անցնում է բուն մայրական Ֆեսյբուքին։ Մեսինջերներն արդեն գործածությամբ անցել են սոցցանցերի մեծամասնությանը։

Մեսինջերների ամսական օգտվողների թիվը՝ միլիոններով։ Տվյալները՝ ըստ Statista.com-ի, 2016 թվականի ապրիլ։

Մեսինջերների ամսական օգտվողների թիվը՝ միլիոններով։ Տվյալները՝ ըստ Statista.com-ի, 2016 թվականի ապրիլ։

Այսօր մեսինջերներից գերակշռող դեր ունեն Whatsapp-ը ու Facebook Messenger-ը. երկուսն էլ պատկանում են Ֆեսյբուքին։

Սամվել Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել