Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները գնալով ակտիվ փուլ են մտնում. դա իհարկե սպասելի էր: Սպասելի էր առաջին հերթին նրանով, որ ոչ միայն հայաստանյան տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող փաստաթուղթ է, այլ որ դա ընդունող մարմինը՝ խորհրդարանը, ընդգրկում է մարդիկ ովքեր անմիջական կապ ունեն բիզնեսի հետ, մի մասը խոշոր ձեռնարկատերեր են:

Կառավարությունը մի «կաշա» է սարքել, որ դեռ պարզ չէ, թե ով, ինչպես դուրս կգա այս գլուխկոտրուկից ու դեռ պարզ չէ, իրականում սա նոր մրցունակ տնտեսության սկիզբն է, թե ուղղակի տնտեսության փլուզումը:

Մի բան էլ, որ պետք է հաշվի առնել հետևյալն է. գործարարները, պատգամավորները բողոքում են նրանից, որ հետագայում իրենք չեն կարողանակու օգտվել արտոնություններից, ինչը թաքնված, իսկ որոշ դեպքորում շատ էլ ակնհայտ ունեցել են, թե՞ ստեղծված իրավիճակը հաշվի առնելով, հասկացել են, որ տնտեսությունը փրկելով փրկում են նաև սեփական կաշիները:
Ամեն դեպքում իշխանությունն այնքան է հիասթափեցրել բոլորին, որ նրա ոչ մի քայլ ադեկվատ արձագանքի չի կարողանում արժանանալ, ինչի համար հենց նրանք են մեղավոր ու ստեղծված հիմար իրավիճակի անմիջական պատասխանատուն են

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել