Հունիսի 12–ին, Ամերիկայի ժամանակով գիշերը ժամը 2–ի կողմերը ինքնաձիգով եւ ատրճանակով զինված տղամարդը մուտք է գործել Օռլանդո քաղաքի Florida Pulse գիշերային գեյ-ակումբում, կրակ բացել եւ պատանդառել այցելուներին: Հարձակման պահին ակումբում գտնվել է շուրջ 320 մարդ: Բոլորն էլ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Հրաձգության հետեւանքով սպանվածների թիվը հասել է 50-ի, վիրավորվել է 53 մարդ, հաղորդում է BBC-ն:

Լրատվամիջոցները հայտնել են հանցագործի անունը` Օմար Մաթին: Նա ծագումով Աֆղանստանից է:

Հանցագործը ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ ոչնչացվել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել