Նիկոլաս Քեյջը, Ջոնի Դեպը, Ջեք Նիկոլսոնը, Շոն Փենը, Ջորջ Լուկասը, Playboy-ի հիմնադիր Հյու Հեֆները, երաժիշտներ Բիլի Այդոլը, Միք Ջագերը և շատ այլ հայտնիներ հայտնվել են Հոլիվուդի «մադամ» Հայդի Ֆլեյսի ղեկավարած էլիտար հասարակաց տան հաճախորդների ցուցակում:

Ինչպես տեղեկացրել է Radar Online-ը՝ Ֆլեյսը պարծեցել է, որ որոշ պատվիրատուներ իր ֆիրմայի մատուցած ծառայությունների դիմաց վճարել են մինչև 3 միլիոն դոլար:

«Դուք շոկի մեջ կընկնեք, երբ Հայդիի հաճախորդների ամբողջական ցուցակը հրապարակվի: Շատ հայտնիների համար դա կարող է դառնալ կարիերայի ավարտ»,- ասել է աղբյուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել