Ադրբեջանի վեց ծանրամատիկներ որակազրկել են 2015թ նոյեմբերին ԱՄՆ-ում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության արդյունքներով։
Էլհան Ալիգուլիզադեն ( նանդրոլոն օգտագործելու համար ) որակազրկվել է 8 տարի ժամկետով, Սիլվիա Անգելովան (նանդրոլոն և տեստոստերոն )՝ 8 տարի ժամկետով, Դադաշ Դադաշբեյլի (նանդրոլոն և բոլդենոն)՝ 4 տարի ժամկետով, Ֆիրիդուն Գուլիև (նանդրոլոն) ՝ 8 տարի ժամկետով, Վալենտին Խրիստով (նանդրոլոն)՝ 8 տարի ժամկետով և Ինթիգամ Զաիրով (դեդիդրոխլորոմետիլ, տեստերոն և նանդրոլոն) ՝8 տարի ժամկետով :

Այս տարի Բրազիլիայում կայանալիք օլիմպիական խաղերում, Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում 2012թ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր՝ Վալենտին Խրիստովի հետ։ 2015 թվականին, աշխարհի ծանրամարտի առաջնությունում Խրիստովը նվաճել է 2 բրոնզե մեդալ։ Հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի ծանրամարտիկները առաջին անգամ չէ, որ մասսայական որոակազրկվում են, ապա կարելի է ենթադրել, որ այդ «երկրի» հավաքականին չեն թույլատրի մասնակցի Ռիոյում կայանալիք 2016թ. Օլիմպիական խաղերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել