Այսօրվա առաջին հանդիպումը. Խորվաթիա-Թուրքիա. խորվաթներն ունեն շատ սիմպատիչնի ֆուտբոլ, նրանց կատարմամբ ֆուտբոլը շատ հաճելի է՝ արագ են, բարձր տեխնիկա ունեն, սիրուն ֆուտբոլ են ցուցադրում... Հուսով եմ՝ այսօր թյուրքերին քամուն կտան...

Խորվաթների հետ կապված մի ոչ ֆուտբոլային հետաքրքիր փաստ՝ վերցված wikipedia-ից...

Խորվաթիայում է սկիզբ առել փողկապ կրելու սովորույթը, իսկ որոշ լեզուներ «փողկապ» բառը վերցրել են խորվաթերենից։ Երեսնամյա պատերազմի տարիներին ֆրանսիացիներին դուր է եկել այն, թե ինչպես են խորվաթ հեծյալները շարֆերը կապում իրենց վզին։ Պատմում են, որ ֆրանսիացիները, մատնացույց անելով խորվաթների կրծքավանդակը, հարցրել են՝ «Ի՞նչ է սա», նկատի ունենալով շարֆը։ Խորվաթները կարծել են, թե հարցնում են՝ «Ո՞վ ես դու» ու պատասխանել են՝ «Խորվաթ»։ Այդպես է առաջացել ֆրանսերեն «Cravate» («փողկապ») բառը, իսկ գերմաներենում կա «փողկապ» բառի թարգմանության «Krawatte» տարբերակը։ «Փողկապ» բառը նման ձև ունի նաև եվրոպական մի շարք այլ լեզուներում։ Օրինակ՝ ուկրաիներենում գործածվում է «краватка» բառը, որ ծագում է ֆրանսերեն «cravate» բառից։ Ռուսերեն «галстук» բառն ունի այլ ծագում. այն գալիս է գերմաներեն «Halstuch» բառից, որ բառացի թարգմանությամբ նշանակում է «վզի շարֆ»։

Այն ժամանակ, երբ խորվաթները փողկապ-շարֆ էին կրում, թուրքերը քոչվորությամբ ու ավարառությամբ էին զբաղվում...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել