Երկու օր առաջ եղել եմ Արցախում ՝ դիրքերում: Եղել եմ այն դիրքում , որտեղ մինչև վերջ մարտ է վարել Ռոբերտ Աբաջյանը, կանգնել եմ այն հողի վրա, որտեղից նա թույլ չի տվել թշնամուն առաջ գալ՝ պայթեցրել է նռնակը և իր կյանքի գնով պաշտպանել այդ հողը: Եղել եմ այն բլրի վրա, որտեղ կապիտան Ուրֆանյանը ու Քյարամ Սլոյանը դիմադրել են թշնամու զորքին ու հերոսի մահով ընկել են : Զրուցել եմ այն 3 զինվորների հետ , որոնք կենդանի էին մնացել հարձակումից հետո /7 հոգանոց դիրքից կենդանի էին մնացել 3 զինծառայող/: Մի խոսքով մեկ օր անցկացրել ենք այդ զինվորների հետ ու հիմա վստահ հայտարարում եմ ՝ տղերքի դուխը տեղն է, սոված չեն, քունները չի տանում, թշնամուց մի տոկոս էլա չեն վախենում, ամբողջ ընթացքում անեկդոտներ էին պատմում, ժպիտը դեմքներից չէին հեռացնում, պատրաստ են ցանկացած պահի նորից սատկացնեն ազերի զինվորներին: Դիրքերը ոչ մի բանի կարիք չունեին, մարտերի ժամանակ վնասված մասերը արդեն վերանորոգվում էին, թշնամու դիրքերը մեր տղերքը վարի էին տվել, քարուքանդ էին արել , դրա պատճառով քանդված մասերը դեռ չէին կարողանում նորոգել , ստիպված նոր կետեր էին սարքում ՝ հների փոխարեն: Մի խոսքով ձեր հերոս տղերքի աչքերում վախ չկար, երակներով եռացող արյունն էր հոսում ու ընկերների վրեժի ծարավն էր խեղդում:
Մեր զինվորներին հաղթելը անհնար է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել