Ինչ էլ առաջադիմել ենք: Սա միանշանակ նոր քաղաքական գաղափարական մոտեցում է` արևմուտքից ներմուծված: Իհարկե, քաղաքագիտության առաջին դասարանցու մտավոր կարողություններով: Քարքարոտ և ապա հարթեցված ու սահուն քաղաքական ճանապարհներն անցած քաղաքակրթությունները կողքից որ դիտեն, ու կդիտեն անպայման, մի լավ կզվարճանան: Կուտեն լավաշ ու քաբաբ, սխտոր ու մեղր, կզրուցեն միմյանց հետ, գործուղման վճարները կվերցնեն, կգնան տուն: Իսկ մեր գործիչները (գործիք երևի), իրենց «փառահեղ» հաջողությունը կգրանցեն: Սրան ասում են` «էս էլ ձեզ ժողովրդավարությունը, մենք արդար ենք, ժողովրդի կողքին ենք»:
Ով որ հետևողական է այսօրվա Հայաստանի քաղաքական գործընթացներին, կհասկանա միտքը: Հա՛մ նալին, հա՛մ մեխին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել