Ոմանք փորձում են սաստել, որպեսզի մարդիկ կարծիքներ չարտահայտեն Հայրիկյանի դեպքի առնչությամբ: Կարծում եմ` ընդհակառակը, պետք է խրախուսել, որ մարդիկ իրենց տեսակետներն արտահայտեն: Սա իրավասու մարմիններին հնարավորություն կտա հարցին նայել նաև այնպիսի տեսանկյունից, որը հավանաբար իրենց մտքով չանցներ: Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ ամենալուրջ քաղաքական որոշումները հաճախ կայացվել են հարցից հեռու մարդկանց տեսակետների հիման վրա, քանի որ նման մարդիկ կաշկանդված ու կաղապարված չեն իրենց մտքով: Օրինակ վերջին դեպքերից, ՆԱՏՈ-ի ընդլայնման գաղափարը սկզբնավորվել է մի ուսանողուհու պարզ առաջարկից: 

Օրինակ՝ ես չեմ կարծում, որ նրանք, ովքեր կրակել են կամ պատվիրել են կրակել Հայրիկյանի վրա, նպատակ են ունեցել սպանել նրան: Երկու կրակոց մոտ տարածությունից, որոնցից միայն մեկն է դիպել անրակին, կա՛մ ցածր պրոֆեսիոնալիզմի դրսևորում է, կա՛մ հենց այդպես էլ նախատեսված է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել