Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ թշնամին հանկարծակի հարձկման անցավ Արցախյան դիրքերի վրա ու որոշ ժամանակով հաջողություն գրանցեց՝ դիրքեր գրավելով, մայոր Մալոյանը այն սպաներից ու զինվորներից մեկն էր, որ ապրիլի 2-ին ետ վերցրեց այդ դիրքերը: Պարոն մայորը իր փոքրաթիվ զորքով՝ 4 հոգի, ազատագրել է Ռոբերտ Աբաջյանի, կապիտան Ուրֆանյանի ու Քյարամի դիրքը, որտեղ վերջիններս՝ մինչև վերջին կաթիլ արյունը դիմադրել էին ու հերոսի մահով ընկել դիրքերում՝ առանց մեկ մետր հետ քայլ անելու: Մալոյանը հարձակվել է թշնամու 150 հոգանոց զորքի վրա և մեծ կորուստներ պատճառել ադրբեջանական բանակին: Մալոյանի գրագետ գործողությունների շնորհիվ նրանց խումբը ոչ մի կորուստ չտվեց:

Մալոյանի հետ նույն մարտին մասնակցել են՝

ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` սպառազինության գծով տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյան (Արտաշատի ԶԿ),

ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի` թիկունքի գծով տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյան (Ստեփանակերտի ԶԿ),

ՊԲ N զորամասի 4-րդ հրաձգային գումարտակի ավտոմոբիլային ջոկի հրամանատար, շարքային Վահան Միգելի Սամսոնյան (Հադրութի ԶԿ, 15/1)

Էդիկ Մալոյանը պատերազմից նույնիսկ երկու ամիս անց չի ցանկանում խոսել իր կատարած հերոսության մասին, միշտ առաջարկում էր՝ եկեք թարգենք էս ամեն ինչը, գնանք կոֆե խմենք: Մեր բանակում այսպիսի սպաներ կան, շատ կան , ամեն մեկը մի հերոս է: Զինվորները ևս նրանց դիմում են ՝ հերոսով: Երբ կանգնած էինք այն դիրքում , որտեղ զոհվել էին տղերքը ու , որը հետ էր վերցրել պարոն մայորը, տղերքը ՝ գործողությանը մասնակցած զինվորներին տեսնելուց, ասում էին ՝ հենա մյուս հերոսն էլ եկավ:
Մեր բոլոր զինվորներն էլ հերոսներ են: Հավատացեք, երբ անձամբ կանգնած ես լինում այն դիրքում , որից թշնամին մի քանի մետր այն կողմ է, երբ սեփական աչքերովդ տեսնում ես թշնամու ավերված դիրքը, երբ կանգնում ես այն հողի վրա , որի համար ընկերներդ արյուն են թափել, ապա հերոս բառը դառնում է ամենաչնչին բնութագրող բառը այդ տղերքի համար: Ուրիշ բառ ուղղակի չես կարողանում հորինես , որ ցույց տա այդ ամենը, որ փոխանցի այդ տպավորությունները: Ու այսքան գրելուց հետո էլ մեկա ոչ մի տոկոս տպավորություն չեմ կարողանա փոխանցել, քանի որ այդ ամենը սեփական աչքերով պետքա տեսնես, որ գնահատես, քանի որ այդ ամենի շնորհիվ ես տանը հանգիստ քնում ու առավոտյան աշխատանքի գնում:

Մենք պետք է դեմքով ճանաչենք մեր կենդանի հերոսներին:
Փառք զոհված տղերքին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել