Մեկնարկել է ֆուտբոլի Եվրո–2016–ը։ Բացման խաղում Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում ուժերը չափեցին Ֆրանսիայի ու Ռումինիայի հավաքականները:

Արդեն 3-րդ րոպեին Ռումինիայի հավաքականը կարող էր բացել հաշիվը: Դաշտի տերերին փրկեց Ուգո Լյորիսի գերազանց սեյվը: Ֆրանսիայի հավաքականի ամենավտանգավոր պահը ստեղծեց Անտուան Գրիզմանը, որից հարվածից հետո գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

Հանդիպման հաշիվը բացվեց 57-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: 65-րդ րոպեին Ռումինիայի ընտրանին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Դմիտրի Պայեն հեռահար գերազանց հարվածով գնդակն ուղարկեց Տետերուշանուի պաշտպանած դարպասը` այդօիսով որոշելով խաղի ելքը։

Ֆրանսիա – Ռումինիա՝ 2:1

1:0 Ժիրու (57′), 1:1 Ստանչու (65′), 2:1 Պայե (87′)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել