Ռուս օրենսդիր Վ.Ժիրինովսկու հարազատ "Լիբերալ-դեմոկրատական" կուսակցությունը այս անգամ ևս հավանական է բավական գումար է վաստակել՝կրկին ծախվելով ադրբեջանցիներին...Վլադիմիր Վոլֆովիչը միշտ գերադասել է կաշառք ստանալու դեպքում իր կուսակիցներին հանձնարարել անել կեխտոտ գործը...Դա գիտեն բոլորը...Ժամանակին իր էքսցենտրիկությամբ հայտնի Ժիրինոսվկին ատում էր "կովկասյան ժողովուրդ" ադրբեջանցիներին,որոնց անվանում էր եկվոր բարբարոսներ...Ժիրինովսկու և Ադրբեջանի հարաբերություններն այնքան վատթարացան,որ գործն ընկավ դատարանները...Իսկ քանի որ Ժիրինովսկին բավական կրթված է և կարող է մեծ գլխացավանք ստեղծել պաշտոնական Բաքվի համար,ապա Ալիևի աշխատակազմում որոշեցին օգտվել նրա թույլ կողմից՝շատ փող սիրելուց,և գործի դրվեց նավթախավիարային դիվանագիտությունը...Ժիրինովսկին դարձավ Ալիևի և Մեհրիբան խանումի երկրպագուն...Իսկ հակահայ գործունեությամբ սկսեցին աչքի ընկնել Ժիրինովսկու կուսակիցները...Օրինակ՝Պետդումայում ՌԴ-Ադրբեջան միջխորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը,որը մեծ ջանքեր է գործադրում հայերին վարքաբեկելու և Ադրբեջանին գովազդելու համար...Իսկ այսօր իր հակահայ գործունեությամբ աչքի ընկավ Պետդումայի պատգամավոր,Ժիրինովսկու ևս մեկ կուսակից Մաքսիմ Շինգարկինը...Սա դիմել է ՌԴ ԱԳՆ-ին,որ վերջինս իր կարծիքը հայտնի Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման փաստի առիթով...Շինգարկինը գտնում է,որ Նժդեհի արձանի տեղադրումը ՀՀ մայրաքաղաքում վնասում է հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին...Ժիրինովկու կամակատարը ազերիական կայքերից մեկին տված հարցազրույցում նաև նշել է,որ անհրաժեշտության դեպքում կդիմի ՀՀ իշխանություններին...Երևում է,մի քանի օր առաջ Թուրքիայի դեսպանին հանդիպած Ժիրինովսկին կրկին բավական նավթադոլլարներ է ստացել Անկարայից և Բաքվից,քանի որ РТР-ով հեռարձակվող Վալդիմիր Սոլովյովի թոք-շոուի ժամանակ,որտեղ քննարկվում էր գերմանական Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը, մինչ այդ Թուրքիայի դեմ "պատերազմող" Ժիրինովսկին ամբողջ հաղորդման ընթացքում գրեթե ԼՌԵՑ...Լռակյաց Ժիրինովսկին նոնսենս էր...Իսկ հիմա էլ "ջրի երես" դուրս ելավ Շինգարկինը իր հականժդեհական բարբաջանքներով՝կրկնելով Բաքվից հնչող զառանցանքները Զանգեզուրի հայ բնակչությանը ցեղասպանությունից փրկած սպարապետի հասցեին...
Հ.Գ.Ըստ ազերիական haqqin.az կայքի ՌԴ ԱԳՆ-ի մամլո խոսնակ Մարիա Զախարովան Շինգարկինի դիմումից հետո ԻԲՐԵՎ թե դատապարտել է Գ.Նժդեհի արձանի տեղադրումը Երևանում...Իսկ ՀՀ ԶԼՄ-ները հաղորդում են,որ Զախարովան զարմացել է այդ փաստից...Հետաքրքիր է, թե ի՞նչ է պատասխանել մեր ԱԳՆ-ն Զախարովայի "զարմացած դատապարտությանը"...Թե՞ էլի ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ լռել է...Կարելի է "Կալինկա"-ի սիրահար Զախարովայից պահանջել,որ ՌԴ քաղաքները մաքրազերծի հայ ժողովրդի ԹՇՆԱՄԻ Վլադիմիր Լենինի արձաններից և կիսանդրիներից,որը ռուս-թուրքական ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ զոհասեղանին դրեց Հայաստանի տարածքները և հազարավոր հայերի կյանքեր...Գործը հասել է նրան,որ արձան տեղադրելու համար պետք է թույլտվություն ստանանք Մոսկվայից...Սա՝մեր ԱԳՆ-ի լռակյաց դիվանագիտության հետևանքն է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել