Վերջին շրջանում թրենդ է դարձել նոր կուսակցությունների ստեղծումը: Այդ պրոցեսը հաճախ տեղի է ունենում հին կուսակցությունների բազայի հիման վրա: Այսպես ՕԵԿ-ի բազայի հիման վրա ստեղծվեց «Հայկական վերածնունդ» կուսակցությունը: «Հայկական վերածնունդը» շատ քիչ պարամետրերով է տարբերվում ՕԵԿ-ից, քանի որ այդ նորաստեղծ կուսակցությանը միացել են գլխավորապես թույլ ներուժ ունեցող և, ինչու չէ, նաև մարդ-կուսակցություններ և ՀԿ-ները:

Սակայն ՀԿՎ-ՕԵԿ-ի ներկայացուցիչները փորձում են հանրությանը համոզել, որ իրենք հզոր համալրում են ստացել: Պատահական չէ, որ Մհեր Շահգելդյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարել է, որ «Հայկական վերածնունդին» անդամագրվածների թիվը մոտենում է 100 հազարին, դեռ մի բան էլ ավելին: Այնինչ իրականությունն այլ է, և հանրությունը լավ հասկանում է, որ ՕԵԿ-ի անվանափոխությունից կուսակցության բովանդակությունը չի փոխվել, իսկ կուսակցության ներուժն էլ մնացել է համարյա նույնը:

Նունիսկ ամենահզոր ֆանտաստիկ գրողի համար անհավատալի է, որ ՀԿՎ-ՕԵԿ-ի հետևից այդքան մարդ կարող է գնալ: Շահգելդյանը փորձում է մանիպուլյացիա անել, սակայն «սայթաքում» է հաշվարկներում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել