ԱՎԾ տվյալների համաձայն` մայիս ամսին Հայաստանում գրանցվել է սպառողական ապրանքների գնանկում՝ 0.7%-ի չափով՝ պայմանավորված պարենային ապրանքների 1%-ով գնանկման հետ: Իսկ ինչ վերաբերում է պարենային ապրանքների գներին`ներառյալ ոգելից խմիչքի և ծխախոտի գները, ապա դրանք նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ 0.3%-ով:

Արդյունքում, 2016թ. հունվար-մայիսին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.1%: Պետք է նշել, որ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրել է 0.3% աճ:

Նշենք նաև, որ 2016թ. մայիսին, 2015թ. մայիսի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.9%, այդ թվում պարենային ապրանքներինը` 95.9%, ոչ պարենային ապրանքներինը` 96.5%, ծառայությունների սակագներինը` 102.2%, իսկ հունվար-մայիսին 2015թ. հունվար-մայիսի համեմատ` համապատասխանաբար 98.4%, 95.6%, 98.8% և 102.9%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել