Երբ քաղաքական թիմը չի ունենում բավականաչափ մարդկային ռեսուրս գուցե հին ժամանակներում պայքարը տեղեկատվական դաշտում լիներ բարդ գործընթաց: Այսօր արդեն մեդիայի և մարդկային ռեսուրսների առումով քաղաքական կառույցները չունեն խնդիրներ, քանի որ սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորությունը լավ կամ վատ կերպով կարողանում են օգտագործել (հաշիվներ, էջեր և այլն): Այս պարագայում, արդեն, կարևոր է լինում օգտագործվող մեխանիզմներն ու բովանդակությունը:

Ինչ եմ ուզում ասել: Համախմբում կուսակցության փարթին մեդիա դաշտում գերազանցել է զավեշտի բոլոր հնարավոր ռեկորդները: Ֆեյքերն օր ու գիշեր գովում ու գովում են իրենց հարազատ կառույցին: Ի դեպ կարդալուց ակնհայտ է դառնում, որ համակարգչի դիմաց, հնացած ծնեփակի հայացքով ինչ որ բութ հարթաշուրթ անգիտակցաբար գրում է այն, ինչ իրեն ասում են խմբագրությունից: Բայց ամենազավեշտալին այս պատմության մեջ, այն է, որ այդ մարդիկ չափազանց կարևոր դեմքերով գրում են, թե Համախմբումն արդեն հասցրել է լուրջ «ցնցումների» ենթարկել իշխանությանը: Ընդ որում, սա ներկայացնում են ոչ թե կարծիք, այլ փաստ են արձանագրում, այլ կերպ ասած, ներկայացնում են որպես գործունեության արդյունք:

Տղերքին լսելուց նենց տպավորություն է առաջանում, ասես մեկ տարի քնած եմ եղել ու անցուդարձին չեմ հետևել, որովհետև նրանց քննարկածն ու իրականությունը այնքան տարբեր են, որքան ստեյկն ու գառան խաշլաման: Երբ կարդում եմ էս մարդկանց կարծիքները, ասում եմ «կարող է՞ մի բան բաց եմ թողել, էս ինչ հեղափոխություն են արել, խաբար չեմ եղել»:
Մի երկու՝ բնավորությամբ ֆեյք հավաքվել, մանկապատանեկան խմբակ են բացել, արդեն խոսում են երկրում ցնցումների ենթարկելու, ընդդիմությանը մարտահրավեր նետելու մասին: Կրկեսը համախմբել նստել եք ընդդիմության այլընտրանքը լինելու, կամ իշխանափոխության թեզեր եք առաջ տանում: Ստեղ են ասել, ինչ եք կորցրել ինչի հետևից եք ընկել, տղերք ջան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել