Վերջին շրջանում ԲՀԿ-ի ցխվելուց հետո դաշտում հայտնվեցին մեծ ու փոքր քաղաքական ու հասարակական ուժեր, շատ կամ քիչ ազդեցիկ անհատը գործիչներ և այլք: Հիմա այդպիսիներից մեկը նոր-նոր հայտնիություն ձեռք բերող «Համախմբում կուսակցություն» հորջորջյալ քաղաքական միավորն է:
Պարզվում է, «Համախմբում»-ն արդեն այնքան է համախմբվել, որ արդեն խոսում է իշխանությունը ցնցելու թեմաներից: Այս մարդկանց մոտ, ովքեր նույնիսկ սոցցանցերում հրապարակումներն ունենում են ինչ-ինչ ֆեյքերով, ոչ իրենց էջերով, քաղաքական կոռեկտությունն այնքան է վերացել, որ սկսել են խոսել բացահայտ սուտ ու անասելի ուռճացված բաներից:

Հոդվածագիրը որն ինչ-որ անհայտ մեկն է, մի կողմից ասում է, որ հասցրել է ցնցել իշխանությանը, մի կողմից էլ ասում է դեռ ոչ համագումար են արել, ոչ ծրագիր են ներկայացրել, ոչ բան… Այսինքն խոսքը գնում է ինչ-որ անլուրջ պատկերացումների ու չհիմնավորված, գոռոզության հասնող գերբարձր ինքնագնահատականի մասին:

Երիտասարդ, ինչո՞ւ եք էտպես միանգամից, դեռ բան չարած, մտածում, որ լիքը բան եք արել:
Հույսերդ դրել եք Վարդան Օսկանյանի վրա՞: Մեկն էլ լինի, որ Օսկանյանը հույսը դնի վրան: Չէ, շատ ծանծաղամիտ մոտեցում էք որդեգրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել