Օրենքը թույլ է տալիս HDP-ի պատգամավոր անդամներին անգամ զրկել պատգամավորի մանդատից և վտարել երկրից: Հիշեցնեմ, որ HDP-ն կենտրոնացած է քրդական հարցի վրա:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորները դիմելու են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան (ՄԻԵԴ) բողոքարկելու օրենքը:
«Օրենքը իրավական ուժ ստանալուց հետո կբերի քրդերի օրինականացված կոտորածի և արտաքսման իր հայրենիքից: Այն փաստացի ոտնահարում է ազգային և միջազգային բոլոր գրված և չգրված օրենքները» ,- ասել է Դիարբեքիքրի HDP տարածքային կառույցի ղեկավար Այսել Թուղլուքը:
Հիշեցնեմ, որ 2015 թ. նոյեմբերի մեկին Թուրքիայում կայացավ արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ իշխող ԱԶԿ-ն 550 պատգամավորական աթոռ ունեցող խորհրդարանում զբաղեցրեց 317 տեղ: ԱԶԿ-ին անհրաժեշտ է 367 ձայն, որպեսզի կայացնի ցանկացած որոշում, սակայան բավարար է նաև 330 ձայն, որպեսզի անցկացնի որևէ հանրաքվե: Միաժամանակ պատգամավորներից 110-ի ստորագրության դեպքում , պատգամավորներն իրավունք ունեն վիճահարույց հարցերով դիմել Սահմանադրական դատարան:
Այժմ քրդամետ HDP -ի պատգամավորները, որոնցից 59-ի նկատմամբ կասեցվել է պատգամավորական անձեռնմխելիությունը, խորհրդարանում ստորագրություն են հավաքում դիմելու ՍԴ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/241291089584173?notif_t=close_friend_activity¬if_id=1465471001320065
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել